անգլերեն       Do not see armenian font ? Click here

Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 միջնակարգ դպրոցն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր այցելուների առջև և իր ողջույնն ու բարեմաղթանքներն է ուղում Ձեզ: Գիտելիքների այս դարբնոցում գիտության լույսով թրծվում և կերտվում են այսօրվա և վաղվա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք, անցյալ ու ներկան իրենց ուսերին վստահ քայլում են դեպի ապագա:

Կրթօջախի փորձառու և իրենց կոչմանը նվիրված մանկավարժները պարտքի և պատասխանատվության մեծ զգացումով են մոտենում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործին: Կատարված աշխատանքների արդյունքը աշակերտների բարձր առաջադիմությունն է, տարբեր օլիմպիադաներում նրանց տարած հաղթանակները, բուհերում սովորելը և շրջապատում ձեռք բերված բարձր վարկանիշը:

Դպրոցի շրջանավարտի` Արցախյան հերոսամարտում զոհված Գ.Ստեփանյանի անունը կրող կրթօջախը շարունակում է իր լավագույն ավանդույթները, տալիս աշակերտներին հուգու սնունդ, կայուն և խորը գիտելիքներ, կյանքում կայանալ կարողանալու հմտություն: Վստահեք մեզ, բոլոր սպասելիքներն այստեղ արդարանում են:
Բարի գալուստ
:

Դպրոցի տնօրեն` Գ.Շ. Ներսեսյան


© 2012 Երևանի թիվ 135 դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են: