անգլերեն

Դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը ծնվել է 1966 թ. մայիսի-19-ին Երևանում: 1973-1974 թ.թ. սովորել է Երևանի Նար-Դոսի անվան թիվ 73 դպրոցում, իսկ 1974-1983 թ.թ.` Երևանի թիվ 163 դպրոցում: 1983-1988 թ.թ. սովորել է Երևանի Պետական համալսարանի "Կիրառական մաթեմատիկա" ֆակուլտետում:

1988 թ.-ից անցել է մանկավարժական աշխատանքի և դասավանդել է մաթեմատիկա առարկան Երևանի թիվ 197 դպրոցում, Ա.Շիրակացու անվան ճեմարանում, Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում:

1995-2003 թ.թ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի "Ալգորիթմ" վարժարանում որպես տնօրեն և մաթեմատիկայի ուսուցիչ: 2003 թ.-ին մասնակցել է թիվ 135 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին և 2004 թվականի ապրիլի 5-ից հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի տնօրեն:

 

Տնօրենի` ուսումնական աշխատանքների գծով տեղակալ
Քնարիկ Համբարձումյանը
-

-

-

 

 

Տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ
Աստղիկ Տեր-Սահակյանը
ծնվել է 1960 թ. Արտաշատ քաղաքում: 1977 թ. ավարտել է Երևանի թիվ 164 միջնակարգ դպրոցը: 1982 թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի, գրականության և մանկավարժության բաժինը:

Նույն թվականին ընդունվել է աշխատանքի "Երքաղվերանորոգում" նախագծային ինստիտուտի նախագծերի թողարկման և իրացման բաժնում: 1986 թ. ընդունվել է աշխատանքի թիվ 13 մանկական գրադարանում որպես ավագ գրադարանավար:

1999 թ.-ից աշխատում է թիվ 135 դպրոցում, դասավանդում է ռուսաց լեզու և գրականություն առարկան: 2007 թ.-ից դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրենն է:

Դպրոցի փոխտնօրեն Ալիսա Ղազարյանը ծնվել է 1959 թ. Ախուրյանի շրջանի Հայկավան գյուղում: Ավարտել է տեղի դպրոցը և 1976-1981 թ.թ. սովորել է Երևանի Պետական Մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և տարրական կրթության մեթոդիկայի բաժնում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1986 թ.-ից և մինչև 2000 թ. աշխատել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցում որպես տարրական դասարանների ուսուցչուհի և մեթոդական միավորման նախագահ:

2000 թ. սեպտեմբերից աշխատում է Երևանի թիվ 135 միջնակարգ դպրոցում որպես տարրական դասարանների ուսուցչուհի և մեթոդական միավորման նախագահ, իսկ 2005 թ.-ից` տարրական դասարանների փոխտնօրեն:

 


© 2012 Երևանի թիվ 135 դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են